News
Email Print PDF
There are no translations available.

Հարկային օրենսգրքի նախագծի

«Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ

Հոդված 356

  1. Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  վճարների վերաբերյալ օրենսդրության մասին նշում կամ, եթե հիմք ենք ընդունում այն, որ 1-ին մասում մասում նշված «հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը» արդեն իսկ ենթադրում է նաև վճարների վերաբերյալ օրենսդրությունը, ապա կարծում ենք, որ 2-րդ մասից պետք է հանել այլ օրենսդրությունների մասին նշումը,
  2. Հոդվածի 2-րդ մասի  (այսուհետ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության) բառերը միգուցե խմբագրել. (այսուհետ՝ հարկային մարմնի կողմից օրենսդրության վերահսկվող դրույթներ),
  3. Հոդվածի 2-րդ մասի  «ճշգրտումը, ինքնուրույն հաշվարկումն ու վերահաշվարկումը» բառերը խմբագրել. «ճշգրտումը, այդ թվում ինքնուրույն հաշվարկումն ու վերահաշվարկումը»:

Հոդված 358

  1. Անհրաժեշտ է քննարկել վարչական վարույթի մասով հարկային մարմնի գործառույթների մասով առանձնահատկությունների նախատեսման նպատակահարմարությունը,
  2. Եթե այնուամենայնիվ նման առանձնահատկությունների նախատեսումը նպատակահարմար է, ապա կարծում ենք, որ հոդվածը կարելի է շարադրել միայն մեկ մասով՝ 2-րդ մասի բովանդակությամբ, առավել ևս այն դեպքում, որբ առանձնահատկությունները նախատեսում է սահմանել այլ հոդվածներով:

Հոդված 359

  1. Հոդվածի 2-րդ մասը քննարկմանն անհրաժեշտ է անդրադառնալ 18-րդ բաժնի դրույթների քննարկումից հետո:

Հոդված 360

  1. Հոդվածի 1-ին մասից հանել «արդյունավետության» բառը,
  2. Հոդվածի 2-րդ մասում «Հարկային հսկողության շրջանակներում ռիսկը» բառերը փոխարինել «Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը» բառերով:
  3. Հոդվածի 3-րդ մասում «տեղեկությունների» բառը փոխարինել «Օրենսգրքով սահմանված տեղեկությունների» բառերով:

Հոդված 363

  1. Հոդվածի 1-ին մասի «ճշգրտումը, ինքնուրույն հաշվարկումն ու վերահաշվարկումը» բառերը խմբագրել. «ճշգրտումը, այդ թվում ինքնուրույն հաշվարկումն ու վերահաշվարկումը»,
  2. Հոդվածի 3-րդ մասից հանել «(առանց գրավոր պայմանագրի (հրամանի) կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված)» բառերը,
  3. Հոդվածի 4-րդ մասում «համատեղ համալիր ստուգումներ» բառերը փոխարինել «համատեղ համալիր հարկային ստուգումներ» բառերով: Եթե խոսվում է համատեղ համալիր ստուգման մասին, ապա կարծում ենք, որ պետք է սահմանվի թե դա ինչ է նշանակում:

Հոդված 364

  1. Հոդվածից հանել ռիսկերի և ռիսկայնության վերաբերյալ դրույթները՝ դրանք նախատեսել առանձին հոդվածով,
  2. Ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի սահմանումը նախատեսել Օրենսգրքով,
  3. Հոդվածի 2-րդ մասում «տեղեկությունների» բառը փոխարինել «Օրենսգրքով սահմանված տեղեկությունների» բառերով,

Հոդված 365

  1. Հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը հանել, իսկ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, հարկ վճարողներից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվության հիման վրա նշանակվող ստուգումները ներառել թեմատիկ ստուգումներում:

Հոդված 366

  1. Հոդվածի 1-ին մասից հանել 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ  կետերը հանել, իսկ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, հարկ վճարողներից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվության հիման վրա նշանակվող ստուգումները ներառել թեմատիկ ստուգումներում,
  2. Հոդվածից հանել 2-րդ մասը՝ անհասկանալի է ինչ հարց է կարգավորում,
  3. Հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը խմբագրել, նախատեսելով, որ ստուգումների տարեկան ծրագրից դուրս ստուգումներ անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության օրենսդրությամբ սահմանված կարգով,
  4. Հոդվածից հանել 4-րդ կետը:

Հոդված 367

  1. Հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նախատեսել, որ այն դեպքերում, երբ ստուգումն կամ վերստուգումն  նշանակվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, ապա հարկ վճարողին տրամադրվում է քննիչի պատճառաբանված որոշումը ստուգում կամ վերստուգում նշանակելու վերաբերյալ,
  2. Հոդվածի 8-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել՝

-             «իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցած անձանց» հասկացությունը կամ հստակեցնել թե նշված մասում այն որ օրենքի իմաստով է օգտագործվում,

-             մի քանի հիմնադիրների դեպքում ինչպես և ինչ համամասնությամբ է պարտավորություններ առաջադրվելու կամ վճարվելու,

-             արդյոք նշված դրույթը կիրառվելու է 10 տարի լուծարված ընկերության տնօրենի համար,

-             չկատարված հարկային պարտավորությունների փաստը որ ժամանակահատվածների կամ ինչ վաղեմությամբ է կիրառվելու:

Հոդված 368

  1. Հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «բայց ոչ ուշ, քան հարցման պատասխանը ստանալուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան հարցում ներկայացմանը հաջորդող  30-րդ աշխատանքային օրը»,
  2. Հոդվածի 5-րդ մասից հանել 2-րդ մասը,
  3. Հոդվածի 6-րդ մասից հանել «(որը չի ներառում ստուգման ընթացքի կասեցման ժամանակահատվածը)» բառերը,
  4. Հոդվածի 7-րդ մասում նախատեսել դրույթ, համաձայն որի ստուգման կասեցման հիմքերն տրամադրվում են հարկ վճարողին:

Հոդված 369

  1. Հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում «հարցի» բառը փոխարինել «դեպքի» բառով,
  2. Հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետի վերջում լրացնել «կամ չընդունման վերաբերյալ բացատրությունները»
  3. Հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետից հանել «կամ հարկային մարմնի կողմից կատարված` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների» բառերը,
  4. Հոդվածից հանել  6-րդ մասը,
  5. Հոդվածի 9-րդ մասից հանել «հարկային մարմնի մոտ առկա» բառերը,
  6. Հոդվածի 10-րդ մասում «պետական» բառից առաջ լրացնել «նաև» բառը,
  7. Հոդվածի 11-րդ մասի վերջին նախադասությունը հանել կամ խմբագրել այնպես, որ պարզ լինի, որ 10-օրյա ժամկետից հետո տույժեր հաշվարկվում են պակաս միայն հարկի և վճարների մայր գումարների (պակաս հաշվարկված) նկատմամբ:

Հոդված 370

  1. Հոդվածի 4-րդ մասից հանել 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը:

Հոդված 371

  1. Հոդվածի 1-ին մասում հստակեցնել «համադրելի» հասկացությունըբառըի 1-ին մասից հանել «արդյունավետության» բառը,
  2. Հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերջում «խախտումները» բառը փոխարինել «անհամապատասխանություները» բառով,
  3. Հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետից հանել «և (կամ) խախտում» բառերը,
  4.  Հոդվածի 3-րդ մասից հանել 5-րդ կետը,
  5. Հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից հանել «և (կամ) խախտումների» բառերը,
  6.  Հոդվածից հանել 7-րդ կետը:

Հոդված 372

  1. Հոդվածի 1-ին մասից հանել 6-րդ կետը,
  2. Հոդվածը լրացնել նոր մասով, նախատեսելով, որ հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և շահագործման կարգի պահպանման նկատմամբ (այդ թվում՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրելու) հսկողությունը և օրենսդրության պահանջների չպահպանման դեպքում խախտումների արձանագրումը կատարվում է բացառապես հսկիչ գնումների մասով սահմանված ընթացակարգով:

Հոդված 373

  1. Հոդվածի 1-ին մասից հանել «Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև» բառերը,
  2. Հոդվածի 1-ին մասից հանել 5-րդ կետը,
  3. Հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևայալ խմբագրությամբ.
  4. «4. Իրականացված չափագրումների արդյունքները կարող են հիմք հանդիսանալ նախատեսված անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով:»,
  5. Հոդվածից հանել 8-րդ մասը կամ հստակ սահմանել տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների դեպքերը,
  6. Հոդվածից հանել 9-րդ մասը կամ հստակ սահմանել չափագրման աշխատանքներին խոչընդոտելու դեպքերը: Մյուս կողմից գույքագրումներ իրականացնելու պարտականություններ հարկ վճարողները ներկայումս չունեն:
  7. Հոդվածից հանել 14-րդ մասը,
  8. Հոդվածի 17-րդ մասից հանել 2-րդ կետը,
  9. Հոդվածի 17-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դրույթների նպատակահարմար է անդրադառնալ կորուստների վերաբերյալ վերջնական սահմանումներից հետո:

Հոդված 374

  1. Հոդվածի որոշ դրույթների վերաբերյալ կարծիք կներկայացվի նիստի ընթացքում որոշ հարցադրումներ ճշտելուց հետո,
  2. Հոդվածի 10-րդ մասով սահմանվում է միասնական հաշվին գումարների մուտքագրման ժամկետները, որը կարծես թե տարբերվում է այդ հաշվին գումարների փաստացի մուտքագրման ժամկետներից: Եթե դա այդպես է, ապա գումարիների մուտքագման ժամկետների սահմանումը դառնում է ոչ պետքական,
  3. Հոդվածի 11-րդ մասի առաջին նախադասության սկզբում լրացնել «Ուսումնասիրության ավարտին, բայց ոչ ուշ քան» բառերը, իսկ «10  աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3  աշխատանքային օրվա» բառերով,

Հոդված 375

  1. Հոդվածով կարծում ենք, որ բավարար շարադրված չեն հստակ ընթացակարգերը,
  2. Միասնական հաշվի առկայության դեպքում գրեթե անիրագործելի է դառնում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասով վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարների վճարված լինելու հանգամանքը:

Հոդված 376

  1. Հոդվածի 1-ին մասից հանել 8-րդ և 12-րդ կետերը,
  2. Հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների ներկայացման կարգը նախատեսել Օրենսգրքով,

Հոդված 377

  1. Հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը,
  2. Հոդվածի 1-ին մասի հանել 2–րդ կետը,
  3. Հոդվածի 1-րդ մասը ենթակա է ամբողջությամբ վերախմբագրման: Հիմքը պետք է լինի հայտարարագրված գործարքների և փաստացի իրականացված գործարքների միջև տարբերության դեպքը, հակառակ դեպքում ստացվում է, որ անուղղակի եղանակներով հնարավոր է հարկային պարտավորություններ հաշվարկել գրեթե բոլոր դեպքերում,
  4. Հոդվածի 2-րդ մասում օգտագործվում է «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունը: Եթե ավելացված արժեքի հարկի մասով հաշվետու ժամանակաշրջանը ամիսն է, ապա հարկային պարտավորությունների անուղղակի եղանակով հաշվարկման համար նույն ամսվա տվյալները հիմք ընդունելը տրամաբանական է լինում, ապա շահութահարկի դեպքում, ժամանակահատվածը մեկ տարին է, որը մեծ ժամկետ է: Հնարավոր է առաջարկվող խմբագրության դեպքում հունվար ամսվա տվյալները հիմք ընդունվի տարվա վերջի ամսվա տվյալները վերանայելու համար, մինչդեռ մեկ տարվա ընթացքում գները կարող են էականորեն տարբերվել: Հետևաբար, առաջարկում ենք 2-րդ մասը խմբագրել:
  5. Հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի գործող խմբագրության պահպանումը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,
  6. Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում օգտագործվող «հիմնական» բառի առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,
  7. Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում լրացնել «արտադրման տարեթիվը, տեխնիկական բնութագրերը, երաշխիքային ժամկետները, օգտակար ծառայության ժամկետը, վնասվածության աստիճանը, էկոլոգիական բնութագրերը, ապրանքային նշանը» բառերը,
  8. Հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի նախատեսված խմբագրությունը հիմք ընդունելով հնարավոր է, որ «Պրադո» մակնիշի ավտոմեքենան և «Վազ 2121» ավտոմեքենան համարվեն նմանատիպ, քանի որ  «հնարավորություն է տալիս նրանց կատարել նույն գոր­ծառույթները և լինել փոխարինելի»: Երկու դեպքում էլ նախատեսված է մարդ տեղափոխելու համար և այդ տեսանկյունից կարող են լինել փոխարինելի: Առաջարկվող խմբագրության առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,
  9. Հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի նախատեսված խմբագրությունը հիմք ընդունելով հնարավոր է, որ աուդիտ իրականացվող «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան» (KPMG) ընկերության և «ԳԼՈԲ ԱՈՒԴԻՏ» ընկերության գները համադրվեն (իրականացնում են նույնական գործունեության տեսակը, 2018 թվականին (ժամանակաշրջան)  Երևան քաղաքում (գործունեության իրականացման վայր)   նույն տարվա ընթացքում ունենան նույն աշխատողների թիվը (աշխատողների թիվ): Այսպիսի մոտեցման հետևանքն այն   կարող է լինել, որ «ԳԼՈԲ ԱՈՒԴԻՏ»-ին հարկային պարտավորությունները անուղղակի եղանակով հաշվարկվելով հիմք ընդունել «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան»-ի ծառայության մի քանի անգամ գերազանցող գները մեկ տարվա կտրվածքով՝ հարկային պարտավորություններ առաջադրելով ավելացված արժեքի հարկի և շահութահարկի մայր գումարների, տուգանքների և տույժերի տեսքով: Կարծում ենք, որ մնան մոտեցումը անբարեխիճ կիրառման դեպքում կարող է սննկացնել ցանկացած կազմակերպությանը: Մյուս կողմից առնվազն ցանկացած երեքի ընտրության հնարավորությունը կարող է էական տարբերվող մեծությունների հաշվարկման պատճառ դառնալ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում,  հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

(նշված ընկերությունները ընտրվել են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում առկա «31.01.2016 թ. դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված աուդիտորական ծառայություններ իրականացնող անձանց» ցանկից՝ ցանկում 1-ին և վերջին տողերում նշված ընկերություններն են)

  1. Հոդվածի մասով ընդհանուր նկատառումներ՝

- անուղղակի եղանակով հարկային պարտավորությունները հաշվարկելու իրավասություն նախատեսված է այնպիսի դեպքերի համար, որոնք ըստ էության որևէ առնչություն չունեն կեղծ տվյալների ներկայացման դեպքերին,

- նախատեսված սահմանումների ընդհանրական և երկիմաստ բովանդակությունները անսահմանափակ հնարավորություն են ընձեռում անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման համար: Նման խմբագրությամբ ընդունման և դրա դեֆորմացված կիրառման արդյունքը կարող է լինել հարկ վճարողների իրական գործարքների մասով պետության կողմից կողմնորոշիչ գների կիրառումը կամ ներմուծվող ապրանքների համար մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումը հարկային ոլորտում,

- հաշվի առնելով որոշ դեպքերում հարկային մարմնի որոշ աշխատակիցների ներկայիս գործելաոճը, ինչը հարկ վճարողների հիմնավոր դժգոհությունն է առաջացնում, հոդվածով նախատեսված հայեցողական որոշումների անսահմանափակ հնարավորության պայմաններում, նույն գործելաոճի պայմաններում կարող է էապես վատացնել երկրի բիզնես միջավայրը,

- Եթե, այնուամենայնիվ, հոդվածի նպատակը մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումն է իրացման գործարքների համար ևս, ապա, եթե ներմուծման ժամանակ հարկ վճարողը հնարավորություն է ունենում տեղեկանալ կողմնորոշիչ գներին, ապա, ներքին գործարքների դեպքում նման հնարավորությունը բացակայելու դեպքում կարող է փաստի առաջ կանգնել և ոչ միայն ծանրաբեռնվել իրական հարկային պարտավորություններին չառնչվող նոր հարկային պարտավորություններով, այլ նաև պատասխանատվության ենթարկվել պակաս հաշվարկվող հարկի գումարից հաշվարկվող տուգանքների գումարի չափով,

-Եթե այնուամենայնիվ, անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգը հստակեցման կարիք ունի, կարծում ենք, որ հստակեցումն անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ ամրագրված սկզբունքների և գործիքակազմի շրջանակներում՝ հարկ վճարողներին զերծ պահելով նոր իրավակարգավորումներից:

Հոդված 378

  1. Հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի սկզբում լրացնել «գրավոր» բառը,
  2. Հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից պարզ չէ, թե  ակտիվների և պարտավորությունների գույքագրումը ում կողմից է իրականացվելու,
  3. Հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում պաշտոնական պարզաբանումների մասին գրված չէ: Կետից հանել «եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ» բառերը,
  4. Հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով: Կետն առաջարկում ենք լրացնել նոր նախադասությամբ, նախատեսելով, որ նշված ժամկետը կասեցվում է, եթե հարկ վճարողը վիճարկում է պահանջվող տեղեկությունների պահանջման օրինականությունը:

Հոդված 379

  1. Հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «նույն օրը» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  2. Հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթից պարզ չէ, թե հարկ վճարողը ինչպես է այն իրականացնելու,
  3. Հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հստակեցնել «անհրաժեշտ պայմաններ ստեղծել» դրույթը:

Հոդված 380

  1. Հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք հստակ սահմանել «մուտք գործելը խոչընդոտելու» դեպքերը:

Հոդված 381

  1. Հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել հարկային մարմնի կողմից «իրեր» վերցնելու դեպքերը՝ ինչ հիմքերի առկայության դեպքում կարող են վերցնել,
  2. Հոդվածի 1-ին մասով նախատեսվում է նաև հարկ վճարողից համակարգչային տեխնիկա վերցնելու հարկային մարմնի իրավունքը: Պետք է բացառել առանց հարկ վճարողի համաձայնության իրեր, այդ թվում՝  համակարգչային տեխնիկա վերցնելու հնարավորությունը: Բացառիկ դեպքերում, մասնավորապես քննչական գործառույթների շրջանակներում կարծում ենք, որ կարող է նման հնարավորություն սահմանվել, սակայն այն պետք է անել հստակ ընթացակարգով և հստակ նկարագրված հիմնավորումներով և դեպքերում:
  3. Հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ վերցված իրերը վերադարձվում են հարկ վճարողին մինչև ստուգման ժամկետի ավարտը: Հետևաբար, ենթադրվում է, որ դրանք կարող են հարկ վճարողի մոտ չլինել մինչև ստուգման ժամկետի ավարտը: Եթե ստուգման տևողությունը Օրենսգրքով սահմանափակվում է 90 աշխատանքային օրով, առանց հաշվի առնելու կասեցման դեպքերը, ապա ինչպես պետք հարկ վճարողն ապահովվի իր բնականոն գործունեությունը, եթե առանց այդ իրերի չի կարող իրականացնել գործունեություն: Մի դեպքում, կարող է այդ իրը լինել հսկիչ դրամարկղային մեքենան, իսկ մյուս դեպքում համակարգիչը: Ստացվում է, որ որոշ իրերի, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի վերցնելու հնարավորությունն ուղղակի կարող է նշանակել, որ հարկային մարմինն իր (գույք) վերցնելու իր իրավունքն իրացնելիս կարող է խոչընդոտել հարկ վճարողի բնականոն գործունեությանը, ինչը մեր կարծիքով  հայեցողական որոշումների հնարավորության առկայության պայմաններում բավական մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,
  4. Հոդվածի 3-րդ մասում հստակեցված չէ, թե ինչպես է որոշվելու բավարար հիմքերի առկայությունը, ինչ փաստական հանգամանքների ներքո է ենթադրություններ արվելու հարկ վճարողի  կողմից ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու, կամ փոխարինելու մտադրությունների մասին: Հոդվածի նման խմբագրությունը կարող է ենթադրել, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձիք ամեն դեպքում կարող են բնօրինակներն առգրավվել:

Հոդված 382

  1. Հոդվածից հանել 2-րդ մասը, քանի որ անհասկանալի է, թե ինչ հարց է կարգավորում նախկինում կատարված հարկային հսկողության իրականացման արդյունքում կամ այդ առարկաները և փաստաթղթերի տնօրինող հարկ վճարողի թույլտվությամբ փաստաթղթերը և առարկաները զննելու անհրաժեշտությունը: Հոդվածում հստակ չէ, թե ինչ առարկաների մասին է խոսքը: 

Հոդված 383, 384, 385

  1. 383-րդ հոդվածում օգտագործվում է «փորձագետ» տեմինը, մինչդեռ 384-րդ հոդվածում օգտագործվում է «մասնագետ» տերմինը: Կարծում ենք, որ նշված տերմինները նույնն են և կարիք չկա առանձին հոդվածներով տարանջատել,
  2. «Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ կարգավորվում է վարչական վարույթի շրջանակներում փորձագետի, թարգմանիչի ներգրավվան, բացարկի ներկայացման դեպքերը, նրանց մասնակցության վերաբերյալ դրույթները, վճարման հետ կապված հարաբերությունները:  Եթե հարկային հսկողության շրջանակներում նախատեսվում է առանձնահատկություններ, կարծում ենք, որ քննարկման առարկա կարող է հանդիսանալ առանձնահատկությունների նախատեսման նպատակահարմարության հարցը: Առաջարկվող խմբագրությամբ նշված հոդվածների ներքո անհասկանալի է, թե որքանով է գործելու «Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները,
  3. Եթե հարկային հսկողության շրջանակներում փորձագետի և թարգանիչի ներգրավվման անհրաժեշտություն առաջանում է, ապա կարծում ենք, որ հայեցողական մոտեցումներով ընտրելու հնարավորությունը բացառելու նպատակով լավ կլիներ, որ հարկային մարմինը յուրաքանչյուր տարվա համար հրապարակեր նման ցանկ, որից ընտրված թեկնածուներից կարող էր ընտրության իրավունք վերապահվեր նաև հարկ վճարողին՝ իր համաձայնությամբ:

Հոդված 386

  1. Հոդվածի 3-րդ մասով նախատեսված կապարակնքման կարգը նախատեսել Օրենսգրքով, քանի որ կապարակնքմամբ սահմանափակվում է հարկ վճարողի սեփականությունից օգտվելու իրավունքը (տես՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ կետը):

Հոդված 387

  1. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով հարկ վճարողին պատճառված վնասների մասով անհրաժեշտ ենք համարում որոշ դեպքերի համար նախատեսել կոնկրետ պատասխանատվության չափեր,
  2. Հաշվի առնելով այն, որ հարկ վճարողների նկատմամբ կիրառվող տուգանքներից մասհանումներ են կատարվում նաև հարկային մարմնի համապատասխան արտաբյուջետային հաշիվներին, կարծում ենք, որ վնասների հատուցումը պետք է կատարվի արտաբյուջետային միջոցների հաշվին:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 360986 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 376125 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 369668 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 367573 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 369091 0

Share