Մեր մասին / Հիմնական գործառույթներ
Էլ.փոստ Տպել PDF

Հիմնական գործառույթները եւ դրանց ուղղվածությունները

1. Հարկային եւ մաքսային ոլորտներին վերաբերող վերլուծությունների իրականացում`

• օրենսդրության դրույթների վերլուծություններ,

• օրենդրության կիրառման դեպքային եւ ընդհանրական վերլուծություններ,

• հարկային եւ մաքսային մարմիների կողմից իրականացվող գործառույթների արդյունավետության վերաբերյալ վերլուծություններ,

• հարկային եւ մաքսային եկամուտների հավաքագրման ցուցանիշերի վերլուծություններ,

• ստուգումների ռիսկային չափանիշների հիման վրա հիմնված ընտրության վերլուծություններ,

• հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների վերլուծություններ,

• հարկային եւ մաքսային մարմների աշխատակիցների ծառայողական քննությունների դեպքերի ուսումնասիրություններ,

• հարկային եւ մաքսային մարմիններում աշխատանքի արդյունավետության չափորոշիչների վերլուծություն,

• կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթների վերլուծություններ,

• հարկ վճարողների որոշակի խմբերի վերաբերող օրենսդրության վերլուծություններ:

2. Դիտարկումների իրականացում`

• հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման որակի դիտարկումներ,

• հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընտրանքային դիտարկումներ,

• հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների որակավորման եւ ընդունելության մրցույթների դիտարկումներ,

• հարկային եւ մաքսային մարմների աշխատակիցների ծառայողական քննությունների դիտարկումներ,

• գանգատարկման ընթացակարգերի դիտարկումներ,

• կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթների դիտարկումներ:

3. Հարկ վճարողների իրազեկում`

• հարկ վճարողների իրավունքների վերաբերյալ,

• կազմակերպության եւ այլ անձանց կողմից իրականացված վերլուծությունների եւ առաջարկությունների վերաբերյալ,

• պաշտոնական պարզաբանումների վերաբերյալ,

• օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ,

• մասնագիտական մեկնաբանությունների վերաբերյալ:

4. Քննարկումների իրականացում`

• օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներ,

• հարկ վճարողների առկա խնդիրների քննարկումներ,

• առաջարկությունների քննարկումներ:

5. Առաջարկությունների ներկայացում`

• օրենսդրությամբ սահմանված երկիմաստությունների եւ չկարգավորված հարցերի վերաբերյալ,

• հարկ վճարողների իրավունքները սահմանափակող դրույթների վերանայման վերաբերյալ,

• հարկ վճարողների ռեսուրսների անտեղի վատնում ենթադրող որոշ հաշվետվությունների վերանայման վերաբերյալ,

• օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու վերաբերյալ:

6. Հարկ վճարողների պաշտպանության այլ հարցերով՝

• հարկային եւ մաքսային մարմիններումօրինապահ հարկ վճարողին օժանդակության ապահովում` խորհրդատվության, շահերի ներկայացման եւ նմանատիպ այլ հարցերով,

• հարկային եւ մաքսային մարմիններից ընդհանուր եւ մասնակի հարցրերով պարզաբանումների ստացում եւ հարկ վճարողներին տրամադրում,

• կազմակերպության կանոնադրությանը չհակասող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթներ, որոնք կարող են որեւէ օժանդակել հարկ վճարողներին:

 

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել